Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն ընդունեց կոալիցիայի առաջարկը


Դաշնակցության ղեկավարները նախագահ Սերժ Սարգսյանի հետ
Դաշնակցության ղեկավարները նախագահ Սերժ Սարգսյանի հետ
Դաշնակցական պատգամավորները կշարունակեն զբաղեցնել խորհրդարանական երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները:

«Գիտակցելով, որ այս քայլը քաղաքական դաշտի առողջացմանն է միտված, ընդունում ենք կոալիցիայի առաջարկությունը եւ մեր ֆրակցիայի անդամները կշարունակեն աշխատանքը իրենց պաշտոններում», - հինգշաբթի օրը Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: - «Այն գաղափարները, որ դրված էին կոալիցիայի առաջարկության հիմքում, մեզ հոգեհարազատ ենք, եւ մենք ինքներս կոալիցիայի կազմում կամ դրանից դուրս տարիներ շարունակ պայքարել ենք, որպեսզի մեր երկրում ընդդիմության իրավունքները ընդլայնվեն եւ դրանով ստեղծվի բանավեճի քաղաքակիրթ դաշտ»:

«Լինելով ընդդիմություն՝ կողմ ենք եւ պայքարելու ենք, որպեսզի ընդդիմությունը ավելի ու ավելի հակակշռման եւ զսպման մեխանիզմներ ունենա՝ աշխատելով իշխանության հետ: Ուժեղ ընդդիմությունը ուժեղացնում է նաեւ պետականությունը», - հավելեց Հովհաննիսյանը:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդմաներ Արմեն Ռուստամյանը եւ Արթուր Աղաբեկյանը, հիշեցնենք, ղեկավարում են համապատասխանաբար Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների եւ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG