Մատչելիության հղումներ

Բացվեց Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսը


Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց միության նախագահ Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսը:

Բացմանը արարողությանը, ի թիվս մեր մտավորական էլիտայի, ներկա էին նաեւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Ցուցահանդեսի առիթը, ըստ Աղամյանի, «այնպիսին է, ինչպիսին միշտ լինում է». - «Եթե նկարներ ունես եւ ուզում ես ցուցադրել, դա առիթ է արդեն: Վերջին տասնամյակի իմ ստեղծագործություններն են հիմնականում: 101 գործ է զետեղված: Դահլիճների հնարավորությունն այնպիսին է, որ ավելի չկարողացա. Մոտ 50 աշխատանք դուրս մնաց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG