Մատչելիության հղումներ

Խոզի գրիպ գրանցվել է արդեն 8 երկրներում


Շարունակում են ավելանալ խոզի գրիպով վարակի դեպքերը ամբողջ աշխարհում, թեեւ մարդկային զոհեր գրանցվել են միայն Մեքսիկայում:

Խոզի գրիպի դեպք է հայտնաբերվել Գերմանիայում: Այսպիսով, վտանգավոր հիվանդությունը գրանցվել է արդեն 8 երկրներում:

Մեքսիկայի իշխանությունները կտրուկ միջոցներ են ձեռք առնում խոզի գրիպի համաճարակը կանխելու ուղղությամբ։ Գործունեության խստագույն կանոններ են սահմանվել երկրում գործող ռեստորանների համար։ Ժամանակավորապես փակվել են ուսումնական հաստատությունները, արգելվել են մարդկանց մեծ կուտակումներ ենթադրող հասարակական միջոցառումները։

Մեքսիկայի առողջապահության ոլորտի պատասխանատուները ենթադրում են, որ մարդուց մարդուն փոխանցվող այս վտանգավոր վիրուսից երկրում արդեն զոհվել է 159 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG