Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական սպառազինությունների մասին նոր պայմանագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը անցնելու է մայիսի 18-ին` Մոսկվայում:
Կողմերը համաձայնել են բանակցությունների առաջին փուլն անցկացնել ընդլայնված ձեւաչափով, ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում: Ռազմավարական սպառազինությունների մասին գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2009 թվականի դեկտեմբերի 5-ին:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների առաջին հանդիպման ժամանակ Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավորվել են նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտության վերաբերյալ:
Երեկ երեկոյան Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բայրլը ասել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հրաժարվել Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը համատեղ օգտագործելու` Ռուսաստանի առաջարկից: Այս մասին Բայրլը հայտարարել է ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:
Օգոստոսյան ռուս - վրացական պատերազմից հետո Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունները խիստ լարված էին:
Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրվելուց հետո ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվել էին «վերաբեռնել» հարաբերությունները: