Նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ է մեկնել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակությունը, որի ղեկավարը պատգամավոր Սամադ Սեիդովն է:
Դեռ նախօրեին պատվիրակության անդամ Ռաֆաել Հուսեյնովն ասել էր, որ նստաշրջանը դժվար թե առանձապես խիստ հայտարարություններ կամ բանաձեւեր ընդունի այդ հանրաքվեի վերաբերյալ: «Միջազգային դիտրդները դրական են գնահատել հանրաքվեի անցկացումը», - նշել է նա:
Մարտի 18-ի սահմանադրական հանրաքվեով երկրի հիմնական օրենքի 101 հոդվածի 5-րդ կետը լրամշակվել է, եւ նախագահ Իլհամ Ալիեւը ստացել է պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտից հետո նախագահական ընտրություններում վերստին առաջադրվելու իրավունք:
Այսօր հրավիրած մամլո ասուլիսում ԵԽԽՎ-ի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը մարտի 18-ի հանրաքվեի վերաբերյալ հայտարարել է, որ «դրանք ոչ լավագույն ընտրություններն էին, եղել են թերություններ, բայց մարդիկ ունեցել են իրենց կամքն ազատ արտահայտելու հնարավորություն»:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ` հանրաքվեի թեման այսօր շատ հպանցիկ է քննարկվել:
Բրիտանացի պատգամավոր Փոլ Հենքոկը ասել է, որ ԵԽԽՎ-ն քիչ թվով դիտորդներ է գործուղել հանրաքվեին: Ելույթներում նշվել է, որ Ադրբեջանի ընդդիմությունը բոյկոտել է հանրաքվեն:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը հայտնում է, որ Ստրասբուրգում են նաեւ Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են հանդիպել ԵԽԽՎ-ի ղեկավարներին:
Այս նստաշրջանի բացման օրը համընկնում է կազմակերպության հիմնադրման 60-ամյակին: Հոբելյանի կապակցությամբ Ստրասբուրգում տեղի են ունեցել մի շարք հանդիսավոր միջոցառումներ:
ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը կավարտվի ապրիլի 30-ին: