Մատչելիության հղումներ

Խոզի գրիպից զոհվել է ավելի քան 100 մարդ, հիվանդությունը տարածվում է


Մեքսիկայում խոզի գրիպից ավելի քան 100 մարդ է մահացել, վարակվել են առնվազն 1300-ը: Միացյալ Նահանգներում գրանցվել է խոզի գրիպով վարակի 20 դեպք, Կանադայում՝ 4-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ թռչնի գրիպի դեմ 5 տարվա պայքարի արդյունքում աշխարհը պատրաստ է պայքարել խոզի գրիպի հնարավոր համաճարակի դեմ:

ԱՀԿ-ի գործող գլխավոր տնօրեն Կեյջի Ֆուկուդան հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում պատվաստանյութի պատրաստման ուղղությամբ:

Ռուսաստանը արգելել է բոլոր տեսակի մսամթերքների ներկրումը Մեքսիկայից եւ Միացյալ Նահանգների հարավային շրջաններից եւ հայտարարել է, որ այդ երկու երկրներից ժամանող բոլոր ուղեւորները բժշկական զննման են ենթարկվելու:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG