Մեր հիասթափությունը սկսվում է ապրիլի 22-ից, երբ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ինչն արդեն իսկ Օբամայի ասելիքի մասին հստակ պատկերացում էր տալիս։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հայ-թուրքական վերոհիշյալ համատեղ հայտարարությունը, որին իր ուղերձում ուղղակիորեն հղում կատարեց Օբաման, որքանո՞վ վճռորոշ եղավ «ցեղասպանություն» տերմինը չօգտագործելու խնդրում, Կիրո Մանոյանը այսպես պատասխանեց. - «Օբամայի հղումը այդ «ճանապարհային քարտեզ» կոչվածին, կարծում եմ, լավ պատրվակ էր նախագահ Օբամային, որպեսզի ինքը չասի: Ես չեմ կարծում, որ դա, պարզապես, միակ պատճառն էր, բայց նման փաստաթուղթը, մեր մեղսակցությամբ, հիմք տվեց արդարանալու, ասելու, որ` ես չեմ ուզում խանգարել»:
Հայ-թուրքական բանակցությունների վերջին զարգացումների վերաբերյալ Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի բարձրագույն իշխանավորներն իրենց հայտարարություններում հետեւողականորեն շարունակում են Ղարաբաղի հարցի կարգավորումն իբրեւ նախապայման դիտել:
«Եթե, այսքանից հետո, Հայաստանի արտաքին գերատեսչությունը ստորագրում է նման փաստաթղթի տակ, սա նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կա փոփոխություն, որովհետեւ մինչ այդ Հայաստանը ասում էր, որ Թուրքիայի հետ բանակցում ենք առանց նախապայմանների», - կարծիք հայտնեց Մանոյանը:
Հարցին, մի՞թե իշխանական կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությանը տեղյակ չեն պահել հայ-թուրքական բանակցությունների ընթացքին, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատուն ասաց. - «Բանակցությունների շատ մանրամասնությունների մասին Դաշնակցությունը, որպես կոալիցիայի անդամ, տեղյակ եղել է: Ապրիլի 22-ը այդ բանակցությունների մասին չէ: Ապրիլի 22-ը` նոր բանի մասին է խոսքը: Նախ, ինչո՞ւ պետք է ապրիլի 22-ին ստորագրվեր: Ի՞նչ տարբեր կլիներ, եթե, ասենք, ապրիլի 29-ին ստորագրվեր, մայիսի 8-ին ստորագրվեր»:
Արձագանքելով Կիրո Մանոյանի հնչեցրած տեսակետին, թե Հայաստանը իր մեղքի բաժինն ունի ապրիլքսանչորսյան ուղերձում Օբամայի կողմից խուսափողական ձեւակերպում հնչեցնելու հարցում, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովը ասաց. - «Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր մեր գործընկերների քաղաքակիրթ կարծիքներին: Ես այդ կարծիքը չեմ կիսում: Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների նոր փուլը սկսվել է դեռեւս 1 տարի առաջ: Հայկական կողմը շատ հստակ է արտահայտել իր դիրքորոշումը` առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ ոչ ցեղասպանության խնդիրը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չեն կարող հանդիսանալ նախապայման»: