Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Պրահայում


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր Բաքվում հայտարարել են, որ վերջնական համաձայնություն են ձեռք բերել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման վերաբերյալ, որը տեղի կունենա մայիսին` Պրահայում։

Եռանախագահների խոսքով, բանակցությունների ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեռեւս չհամաձայնեցված հարցերը։

«Հուսով ենք, որ այս հանդիպումը արդյունքներ կտա», - ըստ APA գործակալության, ասել է միջնորդական խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը։

«Մենք հիմնավոր հույսեր ունենք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է լուրջ եւ կոնկրետ առաջընթաց արձանագրել մինչեւ այս տարվա վերջ», - իր հերթին ասել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG