Մատչելիության հղումներ

Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» բառը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը որակելով «Մեծ Եղեռն»:

Միաժամանակ, ԱՄՆ-ի նախագահը Օսմանյան կայսրության մայրամուտին մեկեւկես միլիոն հայերի մահվան վերաբերյալ «փաստերի արդարացի ճանաչման» կոչ է արել:

Ինչպես Սենատում աշխատանքի տարիներին, այնպես էլ ընտրարշավի ժամանակ Բարաք Օբաման բազմիցս հանդես է եկել Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին եւ խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG