Մատչելիության հղումներ

Թուրքական Sabah-ը հրապարակել է «ճանապարհային քարտեզի» 5 կետերը


Թուրքական Sabah թերթը, վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարության իր աղյուրը, հրապարակել է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ համաձայնեցրած հինգ կետերից բաղկացած ճանապարհային քարտեզը:

Sabah-ի փոխանցմամբ, ճանապարհային քարտեզում ներառված են հետեւյալ կետերը.
  1. Հայաստանը ճանաչում է Հայաստանի, ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Կարսի պայմանագիրը։
  2. Պատմաբանների համատեղ հանձնաժողով է ստեղծվում ցեղասպանության մեղադրանքները ուսումնասիրելու համար, հանձնաժողովին կարող են միանալ նաեւ երրորդ երկրները։
  3. Երկու երկրների միջեւ սահմանային անցակետերը բացվում են, համապատասխան համաձայնագրեր են ստորագրվում առեւտրային հարաբերությունները խթանելու համար:
  4. Երկու կողմերը Վրաստանում իրենց դեսպաններին հավատարմագրում են Անկարայում եւ Երեւանում, որից հետո կստեղծվեն դիվանագիտական ուղղակի հարաբերություններ։
  5. Ճանապարհային քարտեզի համաձայնագրիըը, որը օրենսդիր մարմնի հաստատման կարիք ունի, քննարկման կդրվի Թուրքիայի խորհրդարանում։
Թուրքիայի արտգործանախարության պաշտոնյան Sabah-ին ասել է, թե Ղարաբաղին առնչվող կետ ճանպարհային քարտեզում ընդգրկված չէ: Այնուամենայնիվ, նա նշել է, թե Ղարաբաղի հարցը «դե ֆակտո» առնչվելու է ճանապարհային քարտեզի հետ` այն իմաստով, որ Ղարաբաղի խնդրի լուծման ու հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու քայլերը արվեն զուգահեռ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG