Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանի կարծիքով, հստակ է, որ ապրիլի 22-ի հայ-թուրք-շվեյցարական եռակողմ հայտարարությունը ընդունված է կանխելու համար Ամերիկայի ճշգրիտ խոսքը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։
«Շատ հիասթափված ենք, սակայն վերջին հաշվով երբ որեւէ կառավարություն, լինի դա ամերիկյան, թե որեւէ այլ ժողովրդավարական երկրի կառավարություն, խոսում է ցեղասպանության մասին եւ դատապարտում է այն, դա հիմնված է լինում ոչ թե օրվա քաղաքական շահերի, այլ բարոյական սկզբունքների վրա։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիան սպառնում ցեղասպանությունը ճանաչած երկրներին։ Ի վերջո, լինի դա Հայոց ցեղասպանությունը, թե Դարֆուրի ցեղասպանությունը, ճանաչումը բարոյական սկզբունքի վրա է։ Եւ այդ սկզբունքները չեն փոխվում», - ասել է Էլիզաբեթ Չուլջյանը եւ ավելացրել. - «Ուրեմն, այս պարագայում մենք ակնկալում ենք, որ նախագահ Բարաք Օբաման, ով բազմիցս եւ շատ ճշգրիտ ձեւով խոսել է հայոց հարցի, ինչպես նաեւ Դարֆուրի մասին, իր ապրիլքսանչորսյան ուղերձում կշարունակի այդ ճշգրիտ խոսակցությունը եւ կճանաչի հայոց ցեղասպանությունը»։
Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի մամլո քարտուղարի խոսքերով, «չճանաչելը կենթադրի ամերիկահայության հիասթափություն եւ հստակ կդառնա, որ նա չի կատարել այս շատ կարեւոր բարոյական հարցի վերաբերյալ Ամերիկայի ժողովրդին տված խոստումը»։
Էլիզաբեթ Չուլջյանն ասել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրով ապրիլի 22-ին երեկոյան ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել է նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Վերջինս հայտարարել է, որ Ամերիկայի կառավարությունը վաղուց պետք է պաշտոնապես ճանաչեր հայոց ցեղասպանությունը։ Միաժամանակ խոսնակը ակնարկել է, որ Թուրքիայի կառավարությունը միլիոններ է ծախսում լոբբիստական աշխատանքի համար, որի նպատակը ճանաչումը կանխելն է։
Էլիզաբեթ Չուլջյանի փոխանցմամբ, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հավաքի ընթացքում կոչ է արել բոլոր նրանց, ովքեր հավատում են մարդու իրավունքների գաղափարին, շարունակել աշխատանքը ոչ միայն Վաշինգտոնում, այլ բոլոր համայնքներում, որպեսզի հայոց ցեղասպանության ճանաչման արշավը հասնի Ամեիրկայի բոլոր անկյուներ»։