Մատչելիության հղումներ

Հայաստան - Թուրքիա հարաբերությունները` երիտասարդների մեկնաբանությամբ


Երեկ երեկոյան Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունների տարածած համատեղ հայտարարության կապակցությամբ իրենց կարծիքն են հայտնում հայաստանյանի քաղաքական ուժերի երիռասարդական թեւերի ներկայացուցիչները:

Հայտարարության տեքստում նշված է, որ արդեն սահմանվել է «ճանապարհային քարտեզ» [գործողությունների ծրագիր]։ Այն, որ հայտարարությունում ճանապարհային քարտեզի մասին մանրամասներ չկան` ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական ակտիվի ղեկավար Դանիել Իոանիսյանը վտանգավոր է համարում։

«Էնտեղ չի նշվում, թե ճանապարհային քարտեզն ինչ է ենթադրում, միայն նշվում, որ այն նպատակահարմար է երկու կողմերի` Հայաստանի եւ Թուրքիայի համար։ Էստեղ մտավախություն կա, որ եթե չի նշվում, ուրեմն կարող է հայկական կողմն ինչ-որ զիջումների է գնացել, կամ դեռ գնալու է», - ասաց Դանիելը։

Երիտաասրդներն անդրադարձան վերջերս ամենահաճախ քննարկվող հարցին` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ելությում կարտասանի արդյո՞ք «ցեղասպանություն» բառը։ Դաշնակցություն կուսակցության երիտասարդական միության անդամ Հայկ Ասատրյանը վստահ է, որ եթե հայ–թուրքական հարաբերությունները չքննարկվեին պաշտոնական բարձր ատյաններում ` Օբաման կարտասաներ «ցեղասպանություն» բառը:

«Այս «սիրախաղ»-ը` Հայաստան - Թուրքիա, պետական մակարդակով եթե չլիներ, հավանականությունը ավելի մեծ կլիներ, որ Օբաման «ցեղասպանություն» բառը կարտասաներ։ Այս պահին, կարծում եմ, կասվի, բայց սիրախաղի արդյունքում մենք արդեն պարտվել ենք։ Շատ երկրներ ու վերլուծաբաններ մեկնաբանություններն են անում, որ մենք կարող ենք զիջումների գնալ»։
XS
SM
MD
LG