Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն կմասնակցի Եվրամիության գագաթնաժողովին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կմասնակցի մայիսի 7-ին Պրահայում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին, որի ժամանակ պաշտոնապես տրվելու է Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկը:

DPA լրատվական գործակալության վկայությամբ` Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը Bel-1 պետական հեռուստաալիքով հայտարարել է, որ նախագահը «լիովին մտադիր» է մասնակցել Պրահայի գագաթնաժողովին:

Սա գագաթնաժողովին մասնակցելու` Եվրամիության գործող նախագահ Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հրավերը Լուկաշենկոյի կողմից ընդունելու առաջին պաշտոնական հաստաստումն է:

1990-ականների կեսերից Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները Լուկաշենկոյի եւ նրա վարչակազմի ներկայացուցիչների նկատմամբ մեկուսացման քաղաքականություն են վարում` արգելելով նրանց այցելությունները, ինչպես նաեւ առեւտրական սահմանափակումներ կիրառելով բելառուսական ձեռնարկությունների համար:

Եվրամիությունը Արեւելյան գործընկերության ծրագրում նախատեսում է ընդգրկել Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Մոլդովան եւ Ուկրաինան: Շատ փորձագետներ ծրագիրը համարում են նախկին խորհրդային այս երկրների վրա Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու փորձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG