Մատչելիության հղումներ

Համանախագահները ժամանեցին Բաքու


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը այսօր Երեւանից ժամանել են Բաքու:

APA գործակալության փոխանցմամբ` Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն լրագրողներին հայտնել է, որ այսօր միջնորդները քննարկումներ կանցկացնեն իրար հետ, իսկ վաղը նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ, նախ` արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ապա` նախագահ Իլհամ Ալիեւի:

Ապրիլի 25-ին համանախագահները կվերադառնան Երեւան` մինչ այդ հանդիպելով լրագրողների հետ:

Հարցի, թե ինչպե՞ս է գնահատում ներկայիս իրավիճակը բանակցային գործընթացում, Բեռնար Ֆասիեն արձագանքել է. - «Իմ կարծիքով, հեռանկարներ կան: Մենք ինչ-որ տեղաշարժեր ենք սպասում բանակցություններում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG