Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներ Վրաստանում


Վրաստանի հայկական կազմակերպությունները այս տարի ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները որոշել են կազմակերպել անհամեմատ ավելի մեծ թափով, քան նախորդ տարիներին։ Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Օհանյանը` «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ միջոցառումների շարքը մեկնարկելու է մի քանի ժամից, Թբիլիսիի պետական համալսարանում։

«Առաջին անգամ Պետական համալսարանում տեղի կուենանա դասախոսություն եւ ֆիլմի ցուցադրում նվիրված Մեծ եղեռնի թեմային։ Կազմակերպիչը Վրաստանի հայ ուսանողների միությունն է։ Դասախոսությամբ հանդես են գալու մի շարք վրացի դասախոսներ, որոնք համալսարանում Վրաստանի պատմություն են դասավանդում», - նշեց Օհանյանը, հավելելով, որ ապրիլի 24-ին նվիրված հիմնական միջոցառումները մեկնարկելու են այսօր երեկոյան։

«Ջահերով երթ ենք ուզում կազմակերպել, որը կմեկնարկի Պետական համալսարանի մոտ եւ կավարտվի թուրքական դեսպանության մերձակայքում։ Երթը կտեւի մոտ մեկ ժամ։ Ապրիլի 24-ին բավական մեծ ցույց ենք կազմակերպելու՝ կրկին թուրքական դեսպանության մոտ։ Այս ցույցին, մեր հաշվարկներով, մասնակցելու է 500-ից 700 մարդ», - ասաց Օհանյանը։

Նա նա նշեց, որ հայկական կազմակերպությունները համալսարանի վրացի ուսանողների շրջանում ստորագրահավաք են կազմակերպում` Վրաստանի կառավարությանը կոչ անելով ճանաչել ցեղասպանությունը։ Նախկինում նման կոչեր հնչում էին նաեւ Վրաստանի խորհրդարանում` հայազգի պատգամավորների կողմից։ Այս տարի, ըստ Օհանյանի, նման բան հազիվ թե տեղի ունենա։

«Այս տարի դիմել ենք Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Բայանդուրյանին` խնդրելով, որ նա այս հարցով խորհրդարանում ելույթ ունենա, սակայն կարծում եմ, որ նա ոչինչ էլ չի ասի», - նշեց Օհանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG