Դաշնակցության կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» քննարկման ընթացքում, անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններին, Հրանտ Մարգարյանը փաստեց. - «Մեկ տարի առաջ, որ սկսվեց դիվանագիտական հարաբերություններ, մեկ ընդհանուր հայտարարություն կար. հայկական կողմը գնում է հարաբերությունների նախաձեռնման` առանց որեւէ նախապայման ընդունելու: Հենց այդ սկզբունքի ինչ-որ չափով խախտումը ձախողման մեր պատճառն է: Եթե այդ սկզբունքից չզիջեինք, այդ սկզբունքին կառչած մնայինք, թուրքական կողմը միշտ կներկայանար աշխարհին իբրեւ մեղավոր կողմ»:
Հրանտ Մարգարյանի գնահատմամբ, բանակցությունների արդյունքում Թուրքիան մեծ հարված է հասցրել Ցեղասպանության հարցի ճանաչման գործին. - «Այսօր Թուրքիան արդեն աշխարհով մեկ խոսում է, որ Ցեղասպանության հարցը քննության նյութ է դառնալու, կարողացել է իր երկու նախապայմանները, այսպես ասած՝ անուղղակի մեկնաբանության կարգով, ընդունելի դարձնի»:
Ցեղասպանության հարցը քննարկման թեմա դարձնելուց բացի, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչի մեկնաբանությամբ, Թուրքիան, որը 1 տարի առաջ ղարաբաղյան կարգավորման շուրջ տեսակետ հայտնելու «բարոյական իրավունքը չուներ», այսօր արդեն ներկայացում է որպես շահագրգիռ կողմ:
«Մենք վնասով ենք դուրս եկած այս պահին: Այս պահին հայկական կողմը պետք է ընդունի, որ պարտված է», - հայտարարեց Մարգարյանը:
«Ղարաբաղի հարցը, Ցեղասպանության հարցը, Արեւմտյան Հայաստանի ազատագրման հարցը, Ջավախքի հարցը, Հայաստանի անկախության հարցը մեկ ամբողջականություն են: Հարցերից որեւէ մեկը մյուս հարցերի համար չի կարելի «մատաղ» անել, եւ հենց այս էր այն սխալը, որ, կարծում եմ, մենք ունեցանք», - եզրակացրեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը:
Այժմ, Հրանտ Մարգարյանի կարծիքով, Հայաստանը պետք է «վնասի առաջն առնի»` վերադառնալով առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու սկզբունքին, հրաժարվի «ինչ-որ պատմագետների հանձնաժողով» ստեղծելու եւ «Թուրքիայի հողային ամբողջականությունը ճանաչելու գաղափարներից»: