Մատչելիության հղումներ

Օբամայի ապրիլքսանչորսյան հայտարարությունը «ուժեղ» կլինի


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան հայտարարությունը, թերեւս, ավելի ուժեղ կլինի, քան ԱՄՆ-ի բոլոր նախորդ նախագահներինը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ամերիկահայ պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի արդի հայագիտության ամբիոնի ղեկավար Ռիչարդ Հովհաննիսյանը:

«Ուժեղ, բայց գուցեեւ մեզ 100 տոկոսով բավարարություն չտա, որովետեւ մենք կուզենք, որ ավելի շեշտակի, բայց, համենայնդեպս, եթե դուռը բանա, եթե այս տարի չէ, գալ տարի հուսամ, որ անպահման [կբավարարի]», - նշեց Հովհաննիսյանը:

Մեկնաբանելով վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի կողմից հնչեցվող հայտարարություններին, Ռիչարդ Հովհաննիսյանը ասաց. - «Նրանք շատ ճկուն քաղաքականություն կտանին, նայած թե ով է իրենց առջեւը: Մեկ կողմեն կքնացնեն Արեւմուտքը, կըսեն մի խառնվեք, մենք առաջընթաց ունինք, մյուս կողմեն կըսեն, որ Ղարաբաղի լուծումը նախապայման է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG