Մատչելիության հղումներ

Երեւանում են Մինսկի խմբի համանախագահները

Երեկ Երեւան ժամանեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան:

Նույն օրը միջնորդներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին ընդունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, միջնորդների հետ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանի եւ համանախագահների հանդիպման ընթացքում քննարկվել են «մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող արցախյան հիմնախնդրի բանակցային տործընթացում կողմերի դիրքորոշումների մոտեցման հնարավորությունները»:

Տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահները այցելելու են նաեւ Բաքու եւ Ստեփանակերտ:
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG