Չեխիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` «հանդիպման օրակարգում Թուրքիայի անդամակցության բանակցությունների ներկայիս վիճակին, ինչպես նաեւ էներգետիկ անվտանգությանը, տարածաշրջանային եւ միջազգային հրատապ զարգացումներին, մասնավորապես, Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր են»:
Թուրքական ամենաազդեցիկ օրաթերթերից մեկի` «Հյուրիեթ»-ի փոխանցմամբ, Էգեմեն Բաղըշն անցած կիրակի օրն ասել է, որ իր երկիրը նույն վճռականությամբ առաջ է տանելու անդամակցության բանակցությունները:
«Թուրքիան ժողովրդավարական խոշոր բարեփոխումներ է իրականացրել եւ դրանք շարունակելու է առաջիկա ամիսներին, մենք կանգ չենք առնելու», - հայտարարել է Բաղըշը, ով հանդիպումից հետո Չեխիայից կմեկնի Ֆրանսիա, ապա` Շվեդիա:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության հաղորդագրության համաձայն, Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդն այսօր Անկարայում հանդիպում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանին:
«Հյուրիեթ»-ը նշում է, որ Ֆրանսիան Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի ընդդիմախոսն է, մինչդեռ Շվեդիան դրա գլխավոր աջակիցներից է: Թերթը հիշեցնում է, որ երկու շաբաթ առաջ Եվրոպա եւ Թուրքիա կատարած իր առաջին այցի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ընդգծել էր, որ Վաշինտգոնը աջակցում է Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության ծրագրին:
«Թուրքիան առանցքային դաշնակից է եւ Եվրոպայի կարեւոր մասը: Թուրքիայի անդամակցությունն է՛լ ավելի ամուր կդարձնի Եվրոպայի հիմքը», - ասել էր Օբաման Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթում:
Թուրքիան 2005 թվականի հոկտեմբերից է սկսել Եվրամիությանը անդամակցության հարցով բանակցությունները: Դրանք դյուրին չեն. այս ընթացքում քննարկվել են բանակցային փաթեթում ընդգրկված 35 կետերից ընդամենը 10-ը: