Մատչելիության հղումներ

Օբաման քաջալերել է ԿՀՎ-ի աշխտակիցներին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախօրեին այցելել է Կենտրոնական հետախուզական վարչության գրասենյակ: Օբաման քաջալերել է ծառայության աշխատակիցներին` ասելով, թե նրանք արժեքավոր աշխատանք էն կատարում ահաբեկչության դեմ պայքարում:

Այդուհանդերձ, ակնարկելով ԿՀՎ-ի կողմից բռնությունների գործադրմամբ ահաբեկիչների հարցաքննություններ անցկացնելու մասին վերջին բացահայտումները, Միացյալ Նահանգների նախագահը շեշտել է, որ ահաբեկչության դեմ պատերազմում ԿՀՎ-ն չպետք է դավաճանի ամերիկյան ժողովրդավարության արժեքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG