Fortune ամսագիրը հրապարակել է Միացյալ Նահանգների 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակը։ 2008 թվականը նրանցից շատերի համար վատագույն տարի էր։ Fortune ամսագիրը ընկերությունների վարկանիշային ցուցանիշները հրապարակում է 1955 թվականից։
Ամսագրի գնահատմամբ, անցած տարի ընկերությունները 2007-ի 645 միլիարդ դոլար եկամուտի դիմաց ստացել են ընդամենը` 99-ը։ Դա եկամուտների 85 տոկոս անկում է մեկ տարվա մեջ։ 500 ընկերություններից 128-ը անցած տարի վնասով է աշխատել, 38 ընկերություն ընդհանրապես դուրս է մնացել Fortune-ի ցուցակից։ Նրանց շարքում է ֆինանսական հսկա Lehman Brothers ընկերությունը, որը անցած տարի սնանկ ճանաչվեց։
Ամենամեծ կորուստները ունեցել է ապահովագրական AIG ընկերությունը՝ մոտ 99.5 միլիարդ դոլար, ինչի հետեւանքով AIG-ն, որը 2007-ին Fortune-ի վարկանիշային ցուցակում զբաղեցնում էր 13–րդ տեղը, անցած տարի հայտնվել է 245-րդ հորիզոնականում։
Ամենաշատ կորուստները կրել են անշարժ գույքի շուկայում աշխատող ընկերությունները։ Դրանց հաջորդում են այն ընկերությունները, որոնց առաջարկած ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերումը ամերիկացիները կարող էին նաեւ հետաձգել։ Սա հատկապես վերաբերում է շինարարական, ճանապարհորդական, մեքենաշինական ընկերություններին։
«Մարդիկ Ամերիկայում ուղղակի դադարեցին մեքենա գնել, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, թարմացրեցին իրենցը` առավել համեստ տարբերակներ ընտրեցին։ Այլ կերպ ասած՝ մարդիկ ԱՄՆ–ում հետաձգեցին այն ապրանքների ձեռքբերումը, որոնք կարող էին, ծախսերն ուղղելով առաջին անհրաժեշտության ապրանքների վրա», - ասում է Lոնդոնի Բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Քրիս Հիգսոնը։
«Այն մարդիկ, ովքեր կորցրեցին աշխատանքը, ուղղակի փող չունեն։ Բայց մարդկանց հիմնական մասը ուղղակի չի ցանկանում ռիսկի դիմել, նրանք գուցե ունեն այդ գումարները նոր կոստյում գնելու համար, սակայն նախընտրում են իրենց գումարները պահել անկանխատեսելի իրավիճակների համար», - նշում է պրոֆեսորը։
Fortune-ի հրապարակած վարկանիշային ցուցակում իրենց դիրքերն ամրապնդել են նավթային ընկերությունները։ Նավթային հսկա Exxon Mobil Corporation-ի համար տարին լավն էր. շնորհիվ համաշխարհային շուկայում նավթի գների թանկացման՝ այս ընկերությունը 2007-ի համեմատ իր շահույթը ավելացրել է 1/5-ով։