Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Իտալիան, Կանադան, Գերմանիան եւ Իսրայելը հրաժարվել են ներկա լինել հավաքին՝ այդպես արտահայտելով իրենց բողոքը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի մասնակցության դեմ։
2001 թվականին Հարավաֆրիկյան հանրապետությունում` Դուրբան քաղաքում նույն օրակարգով գումարված գագաթնաժողովը միջազգային խոշոր սկանդալի առիթ էր դարձել. ԱՄՆ-ը եւ Իսրայելը հրապարակավ հեռացել էին դահլիճից եւ դադարեցրել իրենց մասնակցությունը, քանի որ առաջարկված բանաձեւի նախագծում կար անհարկի խիստ քննադատություն Իսրայելի հասցեին եւ սիոնիզմի ու ռասիզմի միջեւ հավասարության նշան անցկացնելու ակնհայտ միտում։ Ի վերջո, այդ օրինագիծը հավանություն չէր ստացել։
Հաշվի առնելով այն իրողությունը, որ պաշտոնական Թեհրանը շատ հաճախ է փորձում միջազգային ամբիոններն օգտագործել որպես Իսրայելի կամ Միացյալ Նահանգների դեմ հայտարարություններ անելու առիթ, քաղաքական մեկնաբանները ենթադրել են, որ մի շարք երկրներ կբոյկոտեն 2009 թվականի խորհրդաժողովը եւ անպայման կլինի նոր սկանդալ։
«Երկրորդ աշխարհամարտից հետո, օգտագործելով այն հանգամանքը, որ հրեաները հալածվել են Հոլոքոստի ժամանակ, անտուն է դարձել մի ամբողջ ազգ` Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, այլ վայրերից հրեաներին փոխադրել են իրենց երկիր, որտեղ նրանք ստեղծել են ռասիստական պետություն եւ զավթել են պաղեստինյան տարածքները»,- երեկ ժնեւյան գագաթնաժողովում հայտարարել է Մահմուդ Ահմադինեջադը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խստորեն դատապարտել է Ահմադինեջադին այդ խորհրդաժողովին հրավիրելու որոշումը։
«Մեր ժողովրդի 6 միլիոն զավակ նահատակվել է Հոլոքոստի տարիներին։ Ավաղ, ոչ բոլորն են դասեր քաղել։ Մինչ մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին, Շվեյցարիայում կազմակերպվում է ռասիզմի դեմ պայքարի նպատակ ազդարարած ժողով, որի պատվավոր հյուրը` ինքը ռասիստ է, ով հերքում է Հոլոլքոստի փաստը եւ չի թաքցնում Իսրայելն աշխարհի քարտեզից ջնջելու մտադրությունը»,- ասել է Նեթանյահուն։
Անցած կիրակի օրը Շվեյցարիայի նախագահ Հանս-Ռուդոլֆ Մերցն ընդունել է Ահմադինեջադին, ինչն էլ ավելի է զայրացրել Իսրայելի ղեկավարներին։ Շվեյցարիայում Իսրայելի դեսպանին ետ են կանչել խորհրդակցությունների համար՝ դիվանագատական այլ քայլով արտահայտելով իրենց վրդովմունքը։
Ժնեւյան խորհրդաժողովը շարունակվում է։