Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարից Առաջին ալիքի ուղիղ եթերում հեռարձակվում էր ուղղափառ տոնացույցով Մեծ Զատկի` Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագը: Թվարկելով արարողությանը ներկա բարձրաստիճան ղեկավարների անունները, մեկնաբանն ասել է. - «Մայր տաճարում են պետության առաջին դեմքերը, նրանք, ովքեր այս դժվարին ժամանակաշրջանում պատասխանատվություն են կրում մեր երկրի եւ մեր ժողովրդի համար` Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը եւ նախագահ Վլադիմիր Պուտինը»:
«Նովի ռեգիոն» պարբերականը հայտնում է, որ մինչ այդ էլ տարբեր հեռուստաալիքների եթերում տեղ են գտել նմանօրինակ վրիպակներ:
2008 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում գումարված միջազգային տնտեսական գագաթնաժողովը վարողը, բացման խոսքի համար ամբիոն հրավիրելով նախագահին, մեծ հանդիսավորությամբ ազդարարել էր` «Ռուսաստանի նախագահ Վլ...», ապա վայրկյաններ տեւած հապաղումից հետո ինքն իրեն ուղղել` «Դմիտրի Անատոլեւիչ Մեդվեդեւ»: Դիպվածը դահլիճում հավաքվածների ծիծաղն էր հարուցել, այն ժպիտով էր ընդունել նաեւ խոսափողին մոտեցող Մեդվեդեւը:
«Նովի ռեգիոն»-ի փոխանցմամբ` այդ կարգի թյուրիմացությունները բնավ զարմանալի չեն. անցյալ տարվա մայիսին հանրային կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների առնվազն 10 տոկոսը համոզված էր, որ երկրի նախագահը Պուտինն է, եւս 4 տոկոսը պատկերացում չի ունեցել, թե ով է պետության ղեկավարը: