Հրավերը Լուկաշենկոյին Մինսկում անձամբ հանձնել է Եվրամիության նախագահող երկրի` Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը:
«Հրավերը փոխանցվել է Բելառուսի ղեկավարին, սակայն մենք այս պահին չենք կարող հստակ ասել` արդյոք նա կժամանի՞ Պրահա», - ասել է Չեխիայի արտգործնախարարի մամլո խոսնակ Զուզանա Օպլետալովան:
Կարել Շվարցենբերգի հետ հանդիպման ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. - «Մենք բոլորս` Բելառուսում եւ Եվրոպայում, շահագրգռված ենք հաստատել բնականոն համագործակցություն եւ հարաբերություններ»:
DPA լրատվական գործակալության փոխանցմամբ` Լուկաշենկոն, որին ամերիկյան նախորդ վարչակազմն անվանել է «Եվրոպայի վերջին դիկտատոր», վերջերս ակնարկել է, որ գուցեեւ չի մեկնի Պրահա:
«Կարծում եմ, առանձնապես նշանակություն չունի, թե ով կմեկնի գագաթնաժողովին` ե՞ս, թե՞ որեւէ այլ պաշտոնյա», - Euronews հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահը:
2002 թվականին Չեխիայի իշխանությունները Լուկաշենկոյին արգելել են մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկվելու են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Բելառուսը:
Ակնկալվում է, որ մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթնաժողովին ներկա կլինի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Արեւելյան գործընկերության ծրագրի նախաձեռնությամբ ժամանակին հանդես են եկել Շվեդիան եւ Լեհաստանը` այն ներկայացնելով որպես հակակշիռ Ֆրանսիայի առաջարկած Միջերկրական ծրագրի:
DPA-ն նշում է, որ ըստ վերլուծաբանների, Արեւելյան գործընկերության ծրագրի նպատակներից մեկը նախկին խորհրդային տարածքում Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը նվազեցնելն է: