Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր մեղավոր ճանաչեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին եւ, որպես պատիժ, սահմանեց տուգանք 350 հազար դրամի չափով:
Շամշյանը մեղադրվում էր Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ դատավոր Գագիկ Ավետիսյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:
Դատարանի վճռով, նշված տուգանքը լրագրողը պետք է վճարի մինչեւ 2009 թվականի նոյեմբերի 1-ը: Գագիկ Շամշյանը, սակայն, չի պատրաստվում վճարել:
«Միտք էլ չունեմ իմ չարած հանցագործության համար անգամ մեկ լումա վճարելու», - դատարանի որոշման հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Միանշանակ ես բողոքարկելու եմ այս որոշումը: Թեպետ հույսեր չունեմ, որ վերին ատյաններում արդարացի վճիռ կկայացվի, բայց համենայն դեպս Եվրոպական դատարան հասնելու համար դու այդ էտապները պետք է անցնես»:
«Սրանով փորձ են անում լռեցնել մյուս լրագրողներին», - շարունակեց Շամշյանը: - «Այդ նույն դատական նիստի ժամանակ խոչընդոտվել է մի քանի լրագրողների աշխատանքը: Փորձում են օգտագործել նման որոշումները, որ` տեսեք, եթե դուք խելոք չպահեք, կտուգանվեք, կենթարկվեք քրեական պատասխանատվության»:
Զրույցի վերջում Շամշյանը վստահեցրեց, որ որեւէ որոշում իրեն չի ընկճի. - «Ավելի խիստ եմ աշխատելու իմ գործում: Ցանկացած թերություն, բռնություն տեսնեմ, միանշանակ լուսանկարվելու է եւ լուսաբանվելու է»: