Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ խստորեն դատապարտել է Վրաստանում զորավարժություններ անցկացնելու՝ ՆԱՏՕ-ի ծրագիրը։ Հյուսիս-ատլանտյան դաշինքում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինն ասել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերին կոչ է արել հետաձգել կամ չեղյալ հայտարարել մայիսի 6-ից հունիսի 1-ը նախատեսված զորավարժությունները։
Երեկ երեկոյան ՆԱՏՕ-ն արձագանքել է Ռուսաստանի քննադատությանը։ Դաշինքի խոսնակ Ռոբերտ Պեշելն ասել է, որ զորավարժությունների ժամկետը վերանայելու հարց օրակարգում չկա։
«Զորավարժությունները նախատեսված են Վրաստանում, ինչը վաղուց էր հայտնի։ Վրաստանն ունի նույն պարտավորություններն ու իրավունքները, որոնք ունեն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից մյուս պետությունները։ Ապագայում էլ մենք այս կարգի զորավարժություններ ենք անցկացնելու տարբեր երկրներում, գուցեեւ Ռուսաստանում», - ասել է ՆԱՏՕ-ի խոսնակը։
«Ռուսաստանը կարող էր միանալ զորավարժություններին, դա նույնիսկ հիմա է հնարավոր, թեպետ մեկնարկը` մայիսի 6-ը մոտենում է։ Ուզում եմ ընդգծել` դրանք բաց են բոլոր գործընկեր երկրների համար»,- ասել է Ռոբերտ Պեշելը։
«Համագործակցող աղեղ - Համագործակցող նշտար 2009» զորախաղերին նախատեսված է 19 երկրի, այդ թվում՝ Հայաստանի զինծառայողների մասնակցությունը։