Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Վրաստանին սպառազինելը վտանգավոր է»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ, Երեւան, 16 ապրիլի, 2009
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ, Երեւան, 16 ապրիլի, 2009

«Մենք գտնում ենք, որ անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած իրադարձություններից ճիշտ հետեւություններ կարվեն, հետեւություններ, որոնք առաջին հերթին պետք է եզրակացնեն, որ Վրաստանին սպառազինելը վտանգավոր է», - հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` այսօր Երեւանում անդրադառնալով մայիսին Վրաստանում նախատեսվող ՆԱՏՕ-ի զորավարժությանը:

Պատասխանելով ռուսաստանյան ԻՏԱՌ- ՏԱՍՍ գործակալության հարցին` Լավրովը նաեւ ասաց. - «Մենք գիտենք, թե ինչպես է օգտագործել Սահակաշվիլիի ռեժիմը հարձակողական զենքերը, որոնք, չնայած մեր նախազգուշացումներին, մատակարարվում էին օրինական ու անօրինական ճանապարհներով»:

Լավրովի կարծիքով` Վրաստանի ռեժիմին ՆԱՏՕ-ի մասնակցության ցուցադրությունը, հավանաբար, ճիշտ ազդանշան չի լինի նրանց համար, ովքեր անկեղծորեն ցանկանում են հասնել Կովկասում իրավիճակի կայունությանը:

«Գաղտնիք չէ, մենք գտնում ենք, որ Սահակաշվիլիի ամենաթողության ռեժիմի ձեւավորման պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի անցյալ տարվա գագաթնաժողովի որոշումներն էին, որտեղ միանշանակորեն նշվեց, որ Վրաստանը կլինի դաշինքի անդամ», - նշեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` հույս հայտնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Վրաստանի հետ հետագա հարաբերություններում հետեւություններ կանեն, կխուսափեն քայլերից, որոնք «նորից կարող են Վրաստանի ռեժիմին դրդել ամենաթողության ու անպատժելիության»:

ՆԱՏO-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, իր հերթին, «սադրանք» է որակել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու նախաձեռնությունը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 3աապ դե Հոոպ Սխեֆերին կոչ է արել չեղյալ հայտարարել կամ հետաձգել դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG