«Սահակաշվիլին պետք է մի բան լավ իմանա. այն պահանջների մեջ, որը մենք ներկայացնում ենք, փոփոխություն չի լինի», - հայտարարել է Ազգային ֆորումի նախագահ Իրաքլի Մելաշվիլին:
Վրաստանի նախագահը երեկ ասաց, թե ցուցարարների մեծ մասը ծայրահեղ կարիքի մեջ է եւ «աթոռների համար պայքարի» փոխարեն պետք է միասին մտածել նրանց օգնելու մասին։
Երեկ ընդդիմության հիմնական ակցիան տեղի է ունեցել խորհրդարանի դիմաց, արգելափակվել են նաեւ երկրի նախագահի Հավլաբարում գտնվող նստավայրը, Հանրային հեռուստաընկերության շենքը:
Վրաստանի ընդդիմությունը մտադիր է նաեւ ակտիվացնել երկրի շրջանները, ընդդիմության կողմնակիցներին մոբիլիզացնելու նպատակով ապրիլի 21–ից ընդդիմադիր գործիչները գնալու են մարզեր։
«Մենք պլանավորում ենք Վրաստանի ամբողջ բնակչությանը մասնակից դարձնել։ Մենք կապահովենք, որ նրանց կազմակերպված շարասյունները շարժվեն դեպի մայրաքաղաք, եւ գործընթացին կմասնակցի ոչ միայն Թբիլիսին, այլ ամբողջ Վրաստանը», - երեկ Հանրային հեռուսաընկերության ուղիղ եթերում հայտարարել է «Շարժում հանուն միասնական Վրաստանի» կազմակերպության ղեկավար Էկա Բեսելիան:
Ընդդիմությունը պահանջում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականը եւ արդեն 7 օր բողոքի ակցիաներ է անցկացնում։