Մատչելիության հղումներ

Ձեր կարծիքը «Ազատության» նոր կայքէջի մասին


«Ազատություն» ռադիոկայանի նոր սերնդի ինտերնետային կայքը ընդլայնում է տեղեկացված լինելու՝ մեր ունկնդիրների եւ ընթերցողների հնարավորությունները։

Վիդեո ենթաբաժնում այսուհետեւ միշտ կգտնեք բազմազան տեսանյութեր։

Կայքն առաջարկում է «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները լսելու հնարավորություն ինտերնետի միջոցով ուղիղ եթերում, կամ՝ Windows Media, Real Audio, mp3 ֆորմատի բարձրորակ ձայնագրությունների միջոցով՝ Ինչպես լսել ենթաբաժնում։

Կայքի այցելուները կարող են բաժանորդագրվել վերջին լուրերին RSS հոսքերի եւ Podcast-երի միջոցով։

Հավատարիմ մնալով մեր ունկնդրի ձայնը լսելու եւ լսելի դարձնելու ավանդույթին, «Ազատություն» ռադիոկայանի նոր ինտերնետային կայքը ընդլայնում է կայքի այցելուներին հուզող թեմաների շուրջ կարծիք արտահայտելու եւ այդ կարծիքը հասանելի դարձնելու հնարավորությունները կայքի Բլոգի եւ Ֆորումի միջոցով։

«Ազատություն» ռադիոկայանի լրատվական թողարկումների, հաղորդաշարերի, տեսանյութերի, ինչպես նաեւ նոր ինտերնետային կայքի հնարավորությունների շուրջ ձեր կարծիքը եւ հուզող հարցերը կարող եք արտահայտել՝ այս հոդվածի մեկնաբանությունների բաժնում թողնելով ձեր գրառումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG