Մատչելիության հղումներ

Սոչիում ընդդիմադիրները արդեն հայտարարում են ընտրակեղծիքների մասին


Ռուսաստան -- Բորիս Նեմցով, Սոչիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու, 12.03.2009
Ռուսաստան -- Բորիս Նեմցով, Սոչիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու, 12.03.2009
Թեեւ Սոչիի քաղաքապետի ընտրություններին դեռ 10 օր կա, բայց ընդդիմության ներկայացուցիչները արդեն հայտարարում են կեղծիքների մասին։ Թեկնածուներից մեկի` Բորիս Նեմցովի շտաբը հայտարարել է, որ երեկ մեկնարկած վաղաժամկետ քվեարկությանը մարդկանց բերում էին ավտոբուսներով։ Խոսքը մասնավորապես Սոչիի ամենահայաշատ շրջանի` Ադլերի մասին է։

«Ընդհանուր առմամբ` 400 հոգի է մասնակցել վաղաժամկետ քվեարկությանը։ Առավոտյան այն ընտրական տեղամասի մերձակայքում, որտեղ ես էի դիտորդական առաքելություն իրականացնում մարդկանցով լի երկու ավտոբուս հայտնվեց։ Դրանցում գտնվողները «ԱդլերԿուրորտ» ձեռնարկության աշխատակցիներն էին։ Սա օրենքի խախտում է, քանի որ մարդկանց չի կարելի կազմակերպված կերպով, խմբերով բերել ընտրատեղամասեր», - ասել է Նեմցովի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Ալեքսանդր Բատուրինը։

Քաղաքապետի կոմունիստ թեկնածու Յուրի Ձագանիան այսպես է բացատրում տեղի ունեցածը. - «Վաղաժամկետ քվեարկության ժամանակ, որպես կանոն, ձայների ճնշող մեծասմանությունը տրվում է իշխող ուժին։ Մարդկանց նման ակտիվ մասնակցությունը վաղաժամկետ քվեարկությանը վկայում է այն մասին, որ իշխանությունները գործի են դրել կեղծիքների մեխանիզմը»։

Ռուսաստան -- Ալեքսանդր Լեբեդեւ, Սոչիի քաղաքապետի նախկին թեկնածու, 24.03.2009
Միաժամանակ, նվազում է քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուների թիվը։ Երկու օր առաջ Սոչիի քաղաքային դատարանը չեղյալ հայտարարեց թեկնածուներից երկուսի` միլիարդատեր Ալեքսանդր Lեբեդեւի եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ակտիվիստ Վիկտոր Կուրպիտկոյի գրանցումը։

Ընդդիմադիրիների պնդմամբ, իշխանությունները ընտրություններից առաջ ցանկանում են նվազագույնի հասցնել թեկնածուների քանակը` նպատակ ունենալով գործնականում բացառել երկրորդ փուլի հավանականությունը։

Այն, որ երկրոդ փուլը խիստ հավանական է, վկայում են վերջին սոցհարցումների արդյունքները։ Բորիս Նեմցովի նախընտրական շտաբի տրամարդության տակ են հայտնվել իշխող «Եդինայա Ռոսիայի» պատվերով անցկացված հետազոտության արդյունքները։ Դրանց համաձայն, գործող քաղաքապետ, իշխող կուսակցության անդամ Ալեքսեյ Պախոմովի օգտին պատրաստվում է քվերակել Սոչիի բնակիչների 42 տոկոսը։ Երկորդ տեղում է Բորիս Նեմցովը՝ նրա վարկանիշը 16 տոկոս է կազմում։ 8 տոկոսով երրորդ տեղում է Կոմկուսի թեկնածու Յուրի Ձագանիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG