Երաժշտական աշխարհում հասարակական ակտիվիստի համբավ ունեցող ռոքերն իր գործընկերոջ` Rage Against The Machine եւ Audioslave խմբերի նախկին կիթառահար, ներկայումս նույնպես սոլո-ծրագրերով զբաղված Թոմ Մորելոյի հետ ստեղծել է «Արդարության առանցք» հասարակական կառույցը, որի նպատակն է մեկտեղել ռոք երաժիշտներին եւ ռոքի սիրահարներին ու համատեղ ջանքերով պայքարել այնպիսի չարիքների դեմ, ինչպիսին են ռասայական խտրականությունը, նեոֆաշիստական գաղափարախոսությունը, մարդու իրավունքների ոտնահարումները:
Օրերս Թանկյանն ու Մորելոն նախաձեռնել են նոր արշավ, որով հորդորում են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային կատարել խոստումն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ նպատակով նկարահանվել եւ ինտերնետային կայքէջերում տեղադրվել է նաեւ հատուկ տեսահոլովակ:
«Թուրքերը չեն ցանկանում ընդունել ցեղասպանության փաստը ոչ թե այն պատճառով, որ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել, այլ որովհետեւ չեն ցանկանում ստանձնել պատասխանատվությունն այդ հանցագործության համար», - ասել է Թանկյանն ու հավելել, որ ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին թուրքերը սկսում են ճնշում գործադրել` փորձելով կանխել Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ում:
«Վերքն ամոքելու եւ ապագայում նոր ցեղասպանությունները կանխելու միակ ուղին անցյալում տեղի ունեցածը ճանաչելն է», - ասել է Թոմ Մորելոն:
Տեսահոլովակում կա նաեւ մի հատված Բարաք Օբամայի հայտնի ելույթից, որտեղ նա պարզ ու միանշանակ ասել է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, փաստ, որը Թուրքիայի իշխանությունը մշտապես հերքում է: Այդ ելույթով Օբաման հանդես է եկել նախքան ընտրությունները:
«Բարաք Օբաման այն նախագահն է, ով միանգամայն արդարացիորեն ասել է, որ բառերը նշանակություն ունեն: Այս բառը` «ցեղասպանություն», առավել կարեւորն է, որովհետեւ դրանով է բնութագրվում աներեւակայելի ծավալի հանցագործությունը` մի ամբողջ ազգ միտումնավոր ոչնչացնելու փորձը: Ցեղասպանությունը ժխտելը` ցեղասպանության վերջին գործողությունն է: Մենք չենք ուզում լինել դրա հանցակիցը», - չորս րոպե տեւող հոլովակում ասում է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Ճշմարտությունը մեկն է: Պարոն նախագահ, արդար քայլ արեք», - եզրափակելով ուղերձը` ասում է Սերժ Թանկյանը, ապա նա եւ Թոմ Մորելոն իրենց ձայներով կրկնում են Բարաք Օբամայի խոստումը. - «Որպես նախագահ` ես ճանաչելու եմ Հայոց ցեղասպանությունը»: