«Մենք ցանկանում ենք, որ այս խնդիրը լուծվի, ինչը նոր մթնոլորտ կստեղծի Կովկասում, որովհետեւ այդ հարաբերականորեն փոքր տարածքը Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ կարող է կամ պատ դառնալ, կամ` դարպաս», - ասել է Թուրքիայի նախագահը:
«Մենք մեծ ջանք ենք գործադրում` լուծելու համար այս խնդիրը Կովկասում, եւ ես կարծում եմ, որ 2009 թվականը այդ հարցը լուծելու հնարավորության տարի է: Հետեւաբար, ես կցանկանայի հրավիրել յուրաքանչյուրին` սկսած Մինսկի խմբից, բազմապատկելու իրենց ջանքերը խնդիրը լուծելու համար», - հայտարարել է Գյուլը:
Financial Times-ի լրագրողը նկատել է, որ Միացյալ Նահանգների նախագահի Թուրքիա կատարած այցելության նպատակը միայն երկողմ կապերը ամրապնդելու նպատակ չուներ, եւ Բարաք Օբամայի ամենակարեւոր ուղերձներից մեկը նրա աջակցությունն էր հայ - թուրքական բանակցություններին, ինչին ի պատասխան` Թուրքիայի նախագահը ասել է. - «Այո, ես համոզված եմ, դուք գիտեք` ժամանակ առ ժամանակ ջանքեր են լինում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար, այդ գործընթացը արագացավ Հայաստան կատարած իմ այցելությունից հետո: Այս այցելությունը պատմական է, որովհետեւ առաջին անգամ էր, որ Թուրքիայի նախագահը այց կատարեց Երեւան, եւ այդ ժամանակից սկսած` հեռախոսազրույցների միջոցով, այլ շփումների միջոցով մենք եկանք որոշակի փոխըմբռնման հարաբերությունները նորմալացնելու համար»:
«Փաստ է, որ անցյալ ամռանը Կովկասում նոր իրավիճակ էր: Յուրաքանչյուրը տեսավ, որ այն խնդիրները, որ մենք կարծում ենք՝ սառեցված են, կարող են միանգամից դառնալ մեծ պրոբլեմներ», - ասել է Գյուլը՝ հավելելով. - «Հետեւաբար, մենք սկսեցինք մի նախաձեռնություն, որը կոչեցինք «Կայունություն եւ համատործակցություն Կովկասում»:
Լրագրողի հարցին` արդյոք հայ - թուրքական բանակցություններում առաջընթաց չի՞ կարելի ակնկալել, մինչեւ որ Մինսկի խմբում առաջընթաց չարձանագրվի Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ, Թուրքիայի նախագահը արձագանքել է. - «Ես կարող եմ ասել, որ փոխըմբռնման լավ մակարդակ կա կողմերի միջեւ եւ բարի կամք` երկու կողմում էլ»: