«Հյուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ` Էրդողանը ասել է, թե «դժվար է հանգուցալուծել Թուրքիայի ու Հայաստանի միջեւ խնդիրները առանց հայ - ադրբեջանական հակասությունների լուծման»:
«Մենք հույս ունենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանը կճանաչի որպես օկուպանտ, որն օկուպացրել է Lեռնային Ղարաբաղը, եւ որոշում կընդունի` կոչ անելով Հայաստանին զորքերը դուրս բերել շրջանից: [ԵԱՀԿ-ի] Մինսկի խումբը ավելի քան 17 տարի փորձում է լուծել հակամարտությունը», - նշել է Թուրքիայի վարչապետը:
Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդիպել էր Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներին ու քաջալերել էր կողմերին` ավարտին հասցնելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները: