Մատչելիության հղումներ

Իտալիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 275-ի


Իտալիայի Աբրուցցոյի շրջանում, ԼտԱքվիլա քաղաքի մերձակայքում երկուշաբթի տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 275-ի:

Ուրբաթ` երկրաշարժի զոհերի հուղարկավորության օրը Իտալիայում սգո օր է հայտարարվել:

ԱՄՆ-ի Երկրաբանական Հետազոտություն կազմակերպության գնահատմամբ ԼտԱքվիլա քաղաքի մոտակայքում երկրաշարժի ուժը կազմել է 6.3 բալ` Ռիխտերի սանդղակով:

Աբրուցոյի շրջանում մինչ օրս շարունակվում են երկրաշարժի հետցնցումները: Այսօր վաղ առավոտյան այդպիսի հետցնցումներից մեկի ուժը Ռիխտերի սանդղակով 5.2 բալի է հասել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG