«Հայկական ժամանակ»-ը հրապարակել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, այժմ ազատազրկված Պետրոս Մակեյանի «Ինչո՞ւ համաներում չի հայտարարվում» վերնագրված հոդվածը: Մակեյանը, որն իրեն համարում է քաղբանտարկյալ, գրում է. - «Եթե իշխող կլանի պարագլուխները համաներում հայտարարեն, ապա դա կնշանակի իշխանության կորուստ` իր բոլոր հետեւանքներով, հատկապես` իրավական: Այդ իսկ պատճառով, իշխանության անունից հանդես եկող բանդան հրաժարվում է կատարել Եվրախորհրդի 1609, 1620 եւ 1643 բանաձեւերը: Վստահ եմ, որ չեն կատարելու նաեւ առաջիկայում միջազգային կառույցների կողմից ընդունվող ցանկացած բանաձեւի պահանջներ ու հորդորներ` վերականգնելու ժողովրդավարական արժեքները եւ մարդու իրավունքները` ուղղված Հայաստանի իշխանություններին: Ցավով պետք է փաստենք` Հայաստանի իշխող բանդային հաջողվեց միջազգային կառույցների ներկայացուցիչներին եւս թյուրիմացության մեջ գցել կամ թելադրել իրենց գործելաոճը, այն է` խնդիրները լուծել կաշառելու միջոցով»:
«Առավոտ»-ի հարցին` Հայաստանի հարցը կքննարկվի՞ ԵԽԽՎ-ի ապրիլի 27-ին սկսվող լիագումար նիստում, թե՞ կբավարարվեն միայն Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկմամբ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. - «Ներկա դրությամբ դժվար է կանխատեսել: Կարծում եմ, որ ԵԽԽՎ-ի զեկուցողները հետեւելու են այս երեք շաբաթների ընթացքին, եւ հետո կհայտնեն իրենց եզրակացությունը, թեեւ պիտի ասեմ, որ քաղաքապետի ընտրության այս շրջանը նաեւ հնարավորություն է տալիս որոշակի փաստարկներ ներկայացնել, ինչը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում արվեց մեր պատվիրակության ղեկավարի կողմից: Ամեն դեպքում, ժողովրդավարական գործընթացները շարունակվում են, ընդդիմությունն իր ողջունելի մասնակցությունը բերում է այս ընտրություններին, եւ քանի որ մտնում ենք ընտրական գործընթացների շրջան, կարելի է ենթադրել, թե հնարավոր է` քննարկում չլինի Հայաստանի ժողովրդավարական իրավիճակի մասին»:
«Չորրորդ իշխանություն»-ը տեղեկացնում է. - «Արդեն մի քանի օր է, ինչ «գազի մարդիկ» մտնում են երեւանցիների տները, «իրազեկում, որ ապրիլի 1-ից գազը թանկացել է, եւ «նոր պայմանագրեր ստորագրելու» պատրվակով պահանջում քաղաքացիների անձնագրային տվյալները: Տեղեկացնենք, որ «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը ՀՀԿ նախընտրական ցուցակի հինգերորդ համարն է, իսկ ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանն, ինչպես հայտնի է, ակտիվորեն «հարյուր տոկոսանոց ցուցակներ» է հավաքում, որտեղ նույնպես լրացվում են երեւանցիների անձնագրային տվյալները»: Թերթը նշում է, որ «Հայռուսգազարդն» իր բոլոր բաժանորդների անձնագրային տվյալներն ունի: «Ինչո՞ւ նրանք բնակիչներին չեն ներկայանում պատրաստի «նոր պայմանագրերով», այլ գերադասում են տեղում պահանջել քաղաքացիների անձնագրային տվյալները, ընդ որում` նախապես ճշտելով, թե արդյո՞ք տվյալ քաղաքացին Երեւանի գրանցում ունի, եւ խոսակցության ընթացքում փորձելով պարզել, թե արդյո՞ք քաղաքացին մասնակցելու է առաջիկա ընտրություններին (եւ եթե մասնակցելու է, ապա ո՞ւմ օգտին է քվեարկելու)»:
«Հայոց աշխարհ»-ի հետ զրուցելով` Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է. - «Միանշանակ է, որ աշխարհի ոչ մի երկրում հավերժական կոալիցիաներ չեն լինում։ Քաղաքական կոալիցիայի հիմնական խնդիրը, բոլոր դեպքերում, իր ծրագիրն իրագործելու միջոցով երկիրը համատեղ ուժերով առաջընթացի ու զարգացման տանելն է։ Երեւանի ավագանու ընտրություններին միասնական կոալիցիայով մասնակցելու անհրաժեշտություն չկա։ Ուստի կոալիցիայի անդամ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, թե տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների ժամանակ ինչպես ներկայանա մայրաքաղաքի ընտրողին: Ի վերջո, կոալիցիոն համաձայնագրում արձանագրված են բոլոր այն քաղաքական խնդիրները, որոնք լուծելու համար չորս կուսակցությունները համագործակցում են։ Կարելի է ընթերցել եւ համոզվել, որ կոալիցիոն դաշնագրում չկա գրված, թե համայնքային ընտրություններին կոալիցիան պետք է դաշինքով մասնակցի կամ միասնական թեկնածու եւ ընտրացանկ ներկայացնի։ Կարծում եմ, այս հանգամանքը եւս մեկ անգամ հաստատում է, որ կոալիցիոն կուսակցությունները չեն խուսափում մրցակցությունից, քանի որ վստահ են. դրանից ներկոալիցիոն հարաբերությունները չեն տուժելու»:
Lragir.am-ը իր գնահատականն է տալիս Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ամենաբնորոշ իրողություններին. - «Մարդիկ կան, որոնք մտածում են ու հարցնում, թե միթե իշխանության մեջ չկա խելոք մեկը, որը կհասկանա, որ եթե քարոզչությունը իրականում կյանքի հետ ոչ մի կապ չունի, ապա այն ոչ միայն արդյունք չի ունենում, այլ տալիս է հակառակ էֆեկտ։ Այսինքն, եթե իրական կյանքում քաղաքացու համար ոչինչ չի փոխվել թե կենցաղի, թե քաղաքացիական իրավունքի եւ ազատության, թե արտոնյալ խավեր չտեսնելու առումով, ապա քարոզչությունը, թե տեսեք ինչքան բան է փոխել Սերժ Սարգսյանը, իրականում մարդկանց ավելի է հունից հանում եւ զայրացնում, քանի որ ամեն ինչից բացի պարզվում է, որ իշխանական քարոզչությունը մարդկանց դնում է հիմարի տեղ։ Սերժ Սարգսյանի նախագահության մեկ տարվան ամենաբնորոշ իրողությունը թերեւս հենց դա է: Այսինքն, մեկ տարի շարունակ նախագահելով Հայաստանը, Սերժ Սարգսյանը թերեւս չգիտակցեց, կամ գիտակցեց, բայց չցանկացավ անել ամենից կարեւորը` քաղաքացին նրա համար չէ, որ հիմարի տեղ դնես, այլ նրա համար է, որ քաղաքացու վրա հենես իշխանությունն ու պետությունը»: