Մատչելիության հղումներ

Օբաման հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցչի հետ


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր Ստամբուլում հանդիպել է տարբեր կրոնների առաջնորդների եւ ներկայացուցիչների հետ։ Պոլսո հայոց պատրիարքարանից հանդիպմանը մասնակցել է կրոնական ժողովի ատենապետ Արամ սրբազան Աթեշյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ստամբուլի «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանը նշեց, որ ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման ընթացքում Արամ Աթեշյանը խոսել է «1915-ի եղելությունների մասին եւ այդ եղելությունների դիմաց հայ համայնքի ակնկալությունների մասին»։

«Արամ սրբազանը դիտել տվեց, որ հայ համայնքի ամենամեծ ակնկալությունը այն է, որ մոտ ապագայում երկու հավաքականությունների միջեւ տարակարծություները մի ձեւով հարթվեն եւ վերջնական խաղաղություն եւ հաշտություն կնքվի արդար կերպով», - հաղորդեց Հատտեճյանը։


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG