Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել կանանց եւ աղջիկներին։ Նախագահը նշել է, որ Հայաստանի իշխանությունները, որտեղ տղամարդիկ, «գուցեեւ անարդարացիորեն», մեծամասնություն են կազմում, իրենց «պարտքն են համարում» ամեն կերպ պետականորեն հոգ տանել կանանց մասին։
Նախագահի մամուլի ծառայության ուղարկած հաղորդագրությունում նաեւ ասվում է. - « Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի շրջանակներում արդեն արձանագրվել են հաջողություններ. մենք հետեւողական ենք լինելու հնարավոր բոլոր չարաշահումների դեմ։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի, երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար տրվող ծննդյան միանվագ նպաստի չափերը մեր երկրում միայն ավելանալու են»։