Մատչելիության հղումներ

Լիլի Էլբակյանը թատրոնի ամենաերիտասարդ գեղարվեստական ղեկավար է Երեւանում


«Էդգար Էլբակյան» թատրոնը այսուհետ գործելու է որպես երիտասարդական թատրոն։ Փոփվել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը. նախկին գեղարվեստական ղեկավարին` Արմեն Էլբակյանին, փոխարինելու է նրա դուստրը` Լիլի Էլբակյանը` դառնալով թատրոնի ամենաերիտասարդ գեղարվեստական ղեկավարը Երեւանում։

««Էդգար Էլբակյան» թատրոնը պիտի ծառայի երիտասարդներին, պիտի լինի երիտասարդական, թատրոնի շունչը պիտի նորացվի։ Ես շատ եմ ուզում, որ մեր թատրոնը դառնա խաղացանկային թատրոն եւ առանց դադարների գործի, այսինքն` լինի գործող երիտասարդական թատրոն, որտեղ տարբեր երիտասարդներ կգան, ներկայացումներ կբեմադրեն, ոչ միայն ես», - ասում է ասում է Լիլի Էլբակյանը։

Թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարը աշխատում է երիտասարդ դերասաների հետ, որոնց մի մասը դեռեւս ուսանողներ են։

Ապրիլի 15-ին եւ16-ին թատրոնում տեղի կունենա պրեմիերա. հանդիսատեսին կներկայացվի “Խաղում ենք Թումանյան” ներկայացումը, որը թատրոնի` Լիլի Էլբակյանի գլխավորությամբ առաջին ներկայացումն է։

Թումանյանի 6 հեքիաթներ` «Տերն ու ծառան», «Անբան Հուռին», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը», «Անխելք մարդը» եւ «Բարեկենդանը», միասին կներկայացվեն հանդիսատեսին։ Ներկայացման դերակատարները Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողներն են։

«Ներկայացումը էտյուդային լուծումներ ունի, երիտասարդական շունչ կա ներկայացման էտյուդայնության, ընկալման, նաեւ խաղի մեջ։ Ոչ թե Հուռին է 21-րդ դարից, այլ` հեքիաթները ներկայացնելու եղանակը», - ասում է բեմադրիչը։
XS
SM
MD
LG