Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդեւի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հեռախոսազույց է ունեցել Ռուսաստանի նախագան Դմիտրի Մեդվեդեւ հետ։ Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը նվիրված “Մեծ քսանյակի” լոնդոնյան գագաթաժողովի ընթացքում քննարկված խնդիրների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ քաղաքական հարաբերություններին եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG