Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կորեական հրթիռի հետ կապված որոշում չի ընդունել


Հյուսիսային Կորեայի կողմից հեռահար-հրթիռի արձակման կապակցությամբ գումարված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը ավարտվել է առանց որոշակի արդյունքների։

Երեկ ացկացված նիստում, երեք ժամ տեւած քննարկումների արդյունքում, Անվտանգության խորհրդի անդամ երկրների միջեւ ընդամենը պայմանավորվածություն է ձեռք բերվել այս շաբաթ խնդրի շուրջ լրացուցիչ քննարկումներ անցկացնելու մասին։

ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Եվրամիությունը Անվտանգության խորհրդին կոչ են արել դատապարտել կիրակի օրը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը։

Որոշ հաղորդագրությունների համաձայն, Չինաստանը, Ռուսաստանը եւ Անվտանգության խորհրդի որոշ այլ անդամներ կոչ են արել ավելի զգուշավոր ձեւակերպումներով բնորոշել հրթիռի արձակման փաստը, պնդելով, որ առայժմ պարզ չէ, արդյոք այդպիսով Հյուսիային Կորեան իսկապե՞ս խախտել է ՄԱԿ-ի պահանջները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG