Մատչելիության հղումներ

Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճում է


Այսօր կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից մարդիկ են զոհվել։ Լրատվամիջոցները եւ պաշտոնական աղբյուրները հաղորդում են շուրջ 30 զոհերի եւ տասնյակ վիրավորների մասին։ Զոհերի թիվն աճում է։ Հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան։

Երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստանի ժամանակով 6:30-ին եւ էպիկենտրոնից մինչեւ 100 կիլոմետր շառավղով փլուզումներ եւ ավերածություններ է առաջացրել։

«ԱՄՆ-ի Երկրաբանական Հետազոտություն» կազմակերպության գնահատմամբ Լ’Աքվիլա քաղաքի մոտակայքում երկրաշարժի ուժը կազմել է 6.3 բալ` Ռիխտերի սանդղակով։

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հետաձգել է այսօր նախատեսվող այցը Մոսկվա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG