«Պաշտոնապես հայտարարում եմ, որ սա երեւէ քաղաքական ենթատեքստ չունի եւ կապված չէ Հանրապետական կուսակցության գործունեության, եւ ոչ էլ ավագանու ցուցակների հետ», - ասաց Շարմազանովը։
Հայաստանի ոստիկանության օպերատիվ ամփոփագրում տվյալ միջադեպի վերաբերյալ ասված է. - «Ապրիլի 2-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1976 թվականին ծնված Կարեն Հակոբյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում, Րաֆֆու փողոցի թիվ 85 շենքի հետնամասում հրազենային վնասվածքը Կարեն Հակոբյանին հասցրել է անհայտ անձը եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր եւ 4 պարկուճ: Կատարվում է նախաքննություն»:
Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, Կարեն Հակոբյանին, ով զբաղեցնում է մայրաքաղաքի ավագանու ընտրություններում Հանրապետականի առաջադրած համամասնական ցուցակի 101-րդ հորիզոնականը, հրազենային վնասվածք է հասցրել Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանու անդամ, 1981 թվականին ծնված Արթուր Սեդրակյանը, ով Հանրապետականի ցուցակում 43-րդն է։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ ավելի ուշ Արթուր Սեդրակյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։
Մամուլում շրջանառվում է տեղի ունեցածի երկու հնարավոր դրդապատճառ. առաջին՝ որ դա վաղուցվա վեճի հետեւանք է եւ տնտեսական հիմք ունի, եւ երկրորդ՝ որ հակամարտությունը կապ ունի ավագանու առաջիկա ընտրությունների հետ:
«Դա արդեն իրավապահ մարմինների տիրույթում է, իրենք նախաքննությունը կկատարեն եւ կներկայացնեն հասարակությանը։ Ինչ վերաբերում է տարբեր ասեկոսներին կամ մամուլում հրապարակված տարբեր երեւույթներին [վարկածներին], դրանք որեւէ կապ չունեն կուսակցության հետ, ոչ էլ քաղաքական տարաձայնությունների թեմա են», - հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը։