Մատչելիության հղումներ

Թուրքիայում ընտրությունների ժամանակ բռնություններ են տեղի ունեցել


Կիրակի օրը Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների կողմնակիցների միջեւ փոխհրաձգություն, բռնություններ են տեղի ունեցել: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ բախումների արդյունքում կա 5 զոհ, ավելի քան 50 վիրավոր: Որոշ հաղորդագրունների համաձայն, զոհերի թիվը հասնում է 6-ի, իսկ վիրավորների թիվը 100-ի:

Վիրավորների թվում ոստիկանության աշխատակիցներ կան: Բախումները տեղի են ունեցել Թուրքիայի հարավ-արեւելյան ու կենտրոնական շրջաններում:

Դիարբեքիրի արվարձանում թեկնածուներից մեկը մահացել է սրտի կաթվածից` ընտրողների հետ սուր վիճաբանության ժամանակ:

Թուրքիայի 81 նահանգների տասնյակ քաղաքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել են 13 կուսակցություններ:

Նախնական արդյունքների համաձայն ընտրություններում հաղթանակ է տարել վարչապետ Ռեջեփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը ստացել է ընտրողների ձայների շուրջ 39 տոկոսը:

Քաղաքագետները գտնում են, որ եթե Էրդողանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ տանի, կառավարությունը նոր լիցքեր կստանա բարեփոխումները շարունակելու եւ Եվրամիությանը ավելի մոտենալու համար:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG