Այդուհանդերձ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ողջունել է Միացյալ ազգերի կազմակերպության նախաձեռնությամբ մարտի 31-ին Նիդեռլանդներում մեկնարկող համաժողովին Իրանի մասնակցությունը եւ հայտարարել, որ Իրանը կարող է զգալի ներդրում ունենալ Աֆղանստանը կայունացնելու հարցում:
Այսօր, ավելի վաղ, Իրանը հաստատել է իր մասնակցությունը Հաագայի համաժողովին, թեեւ Իրանի արտգործնախարարության խոսնակ Հասան Քաշքավիի փոխանցմամբ, առայժմ չի որոշվել, թե իրանցի պաշտոնյաներից կոնկրետ ով կմասնակցի համաժողովին: