Երեկ Չեխիայի խորհրդարանը անվստահություն հայտնեց վարչապետ Միրեկ Տոպոլանեկի գլխավորած կառավարությանը:
«Կառավարությունը ստացավ այն, ինչին արժանի էր», - քվեարկությունից հետո ասաց ըննդիմադիր սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Յիրժի Պարոուբեկը:
Կառավարությանը անվստահություն հայտնելու հիմնական պատճառը տնտեսության անկումն էր: Ընդդիմությունը դժգոհ էր Միրեկ Տոպոլանեկից, գտնելով, որ նրա կոալիցիոն կառավարությունը բավարար քայլեր չի կատարում տնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար:
Տոպոլանեկը երեկ հայտարարեց, թե հրաժարական կտա, բայց փորձագետները նշում են, որ ժամկետները դեռ հստակ չեն:
Մինչեւ հունիսի 30-ը Չեխիան հանդիսանում է Եվրամիության նախագահող երկիր: Փորձագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ, կառավարությունը կշարունակի իր պարտականությունները կատարել մինչեւ այդ ժամկետի ավարտը, որից հետո կձեւավորվի նոր կաբինետ:
Մայիսի սկզբին Պրահայում անցկացվելու է «Արեւելյան գործընկերության» ծրագրին նվիրված Եվրամիության գագաթնաժողովը: Այս ծրագրով նախատեսվում է սերտացնել կապերը նախկին Խորհրդային Միության վեց երկրների, այդ թվում` Հայաստանի հետ:
Հրաչ Մելքումյան, Պրահա