«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք երկու պաշտոնները իրար չե՞ն խանգարի, ՄԻԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղարը, ով նաեւ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրենն է, ասաց. - «Չեմ օգտագործելու որեւէ ռեսուրս, որը պատկանում է ծրագրին` ի շահ կուսակցությանը եւ հակառակը: Փորձելու եմ հետեւել էթիկայի ամենաբարձր ստանդարտներին եւ այդ երկուսը որեւէ կերպ իրար չխառնել»:
ՄԻԱԿ-ի համագումարը տեղի ունեցավ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, քանի որ կուսակցության նորընտիր ղեկավարը ծնունդով Տավուշից է:
Մանե Պապյան, Վանաձոր