Մատչելիության հղումներ

Եվրամիությունը չի պատրաստվում լրացուցիչ հակաճգնաժամային միջոցառումներ ձեռնարկել


Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները Բրյուսելում ընթացող համաժողովում հայտարարել են, թե իրենք արդեն բավարար քայլեր ձեռնարկել են ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:

Համաժողովը մերժել հակաճգնաժամային միջոցառումների համար լրացուցիչ գումարներ հատկացնելու` Միացյալ Նահանգների առաջարկը, թեեւ ԱՄՆ-ն պնդում է, որ Եվրամիության կողմից կատարվող հակաճգնաժամային ծախսերի ավելացումը կարագացնի համաշխարհային տնտեսության առողջացումը:

Եվրամիության երկրների ղեկավարները նշել են, որ իրենք առայժմ սպասում են ավելի վաղ հաստատված 400 միլիարդ եվրո արժողությամբ հակաճգնաժամային ծրագրի արդյունքներին:

Միացյալ Նահանգները շուրջ 1,2 տրիլիոն դոլար է հատկացրել երկրի տնտեսական առողջացման եւ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG