Մատչելիության հղումներ

Յոզեֆ Ֆրիտցելը դատապատվեց ցմահ ազատազրկման


73-ամյա ավստրիացի Յոզեֆ Ֆրիտցելը, ով 20 տարի շարունակ սեփական տան նկուղում փակի տակ պահված իր սեփական աղջկա հետ արյունապիղծ հարաբերությունների մեջ մտնելով 7 երեխա է ունեցել, այսօր դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Դատավճիռը կայացրել է Սուրբ Պոելթենի դատարանը: Հաղորդվում է, որ Ֆրիտցելը պատիժը կրելու է հոգեկան խանգարումներ ունեցող հանցագործների հատուկ կալանավայրում…

Երեկ Ֆրիտցելը ընդունել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները, որոնց թվում են` արյունապղծություն, բռնաբարություն, ստրկացում եւ անգործության հետեւանքով պատճառված սպանություն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG