Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը նախաձեռնում է հերթական քննարկումը կուսակցությունների ղեկավարների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ մարտի 20-ին տեղի կունենա հայաստանյան քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ թեմատիկ խորհրդակցությունների շարքի երկրորդ քննարկումը` «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմայով:

Այս մասին Tert.am կայքին տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը, ով հայտնել է, որ քննարկմանը կմասնակցի նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանյան կուսակցությունների ղեկավարների հետ նախորդ հանդիպումը, Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, տեղի էր ունեցել նոյեմբերի 20-ին եւ նվիրված էր ղարաբաղյան կարգավորման գործընթացին:
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG