Մատչելիության հղումներ

Դատավորը սանկցիա կիրառեց «7-ի գործով» պաշտպանների նկատմամբ, VIDEO





«7-ի գործով» դատական նիստը այսօր ընթացավ առանց ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների: Դատարանում ներկա էին 6 մեղադրողներից 4-ը եւ մի քանի տուժող:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայանքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախ հրապարակեց փաստաբան Հովիկ Արսենյանի դիմումը, որով վերջինս տեղեկացնում էր, որ միանում իր գործընկերների երեկվա հայտարարությանը այն մասին, որ իրենք հետապնդումների են ենթարկվում եւ ստիպված են դիմել ծայրահեղ միջոցի եւ լքել դատարանի դահլիճը: Հովիկ Արսենյանը հավելել էր, թե չի ներկայանալու դատական նիստերին այնքան ժամանակ մինչեւ չապահովեն արդար դատաքաննության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Հայտարարված ընդմիջումից հետո դատավոր Մարտիրոսյանը հրապարակեց կայացրած որոշումը. - «Դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով պաշտպանների չներկայանալը անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ, որի պատճառով ամբաստանյալների պաշտպաններից յուրաքանչյուրի նկատմամբ պետք է կիրառվի դատական սանկցիա` պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով Փաստաբանական պալատ»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին:

Մարտի 19-ին լրանում է Ալեքսանդր Արզումանյանի, Սուրեն Սիրունյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի նկատմամբ կիրառված սանկցիայի ժամկետը` դատարանի դահլիճից 10 օրով հեռացնելու մասին, իսկ 23-ին լրանում է նաեւ Գրիգոր Ոսկերչյանի պատժամիջոցի ժամկետը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG